Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացվել, որը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ըստ e-draft-ում ներկայացված տարբերակի` ինֆորմացիոն սահմանափակումներ պետք է լինեին հատուկ տեսակի բազմացման վայրերի մասին տեղեկատվության վերաբերյալ, բայց ինչպես պարզվել է հետագայում այն, ինչ ներկայացված է եղել առցանց և այն ինչ քննարկվել է կառավարության կողմից տարբեր նախագծեր են, և վերջինս ավելի խիստ սահմանափակումներ է նախատեսում։
Այս նախագիծը քննադատության է արժանացել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության, մի շարք իրավապաշտպան և միջազգային կառույցների կողմից, իսկ այս վերջին քայլը՝ ներկայացնել մի բան, ընդունել մեկ այլ բան, չի համապատասխանում ինֆորմացիայի ազատության կաննոներին և, փաստացի, կառավարությունը փորձում է բոլորի աչքից հեռու ինֆորմացիոն ազատությունը սահմանափակող օրենք անցկացնել։
Այս խնդրին անդրադարձել է նաև «Ինֆորմացիոն ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, որը քննադատել է ստեղծված իրավիճակը։
Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել այս օրենքի նախագծին և չդառնալ ծածուկ օրենքներ մշակող և գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը