Դրամաշնորհների համար հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է: Այս մասին ապրիլի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Սա գաղափարների համար հայտարարված շատ բաց մրցույթն էր՝ կորոնավիրուսի հետևանքները զսպող, չեզոքացնող, նույնսիկ սոցիալական բնույթ կրող գաղափարների մրցույթ էր, որի վերջնաժամկետն արդեն ավարտվել է, և հիմա գնահատող հանձնաժողովը գանահտում է, որպեսզի որոշի հաղթողներին: Մրցույթը նախատեսված էր 4 լոտերով՝ 2 մլն, 3 մլն, 5 մլն, և 10 մլն դրամ, և մասնակիցներն իրենք էին ընտրում, թե իրենց լուծումը որ ֆինանսական միջոցով կարող են իրականություն դարձնել: 133 հայտ էինք ստացել, որնցից 37-ը գաղփարի փուլում էին, 59-ը՝ մշակման, ևս 37-ը կիրառման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը