07 04 2020

Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած ևս մեկ քաղաքացի

Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած ևս մեկ քաղաքացի

Արցախում ապրիլի 7-ին թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ