Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրել է.
Հայաստանում #կորոնավիրուսից մահացած մարդկանց չեն դիահերձի: Այս մասին օրենքը ընդունվեց սույն թվականի մարտի 30-ին, ինչից հետո բազմաթիվ լրատվականների ներկայացուցիչներ ինձ զանգահարեցին, որպեսզի ստանան մեկնաբանություն, սակայն ես առանց թեման ուսումնասիրելու երբեք մեկնաբանություն չեմ տալիս: Թեման «մոռացվեց», բայց ես ուսումնասիրեցի խնդիրը...
Այսպիսով` ելնելով այն տրամաբանությունից, որ կորոնավիրուսը հանդիսանում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, կարող եմ ասել, որ մասնակի համաձայն եմ այն փաստի հետ, որ Հայաստանում դեռևս չկա մասնագիտացված դիահերձարան նման համաճարակների դեպքում գործածելու համար և դա խնդիր է:
Սակայն, սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական Համաշխարհային Կազմայերպության կողմից հրապարակված ուղղեցույցի մեջ ասվում է`
1. «բացառությամբ հեմորագիկ տենդերի` (Էբոլա, Մակբուրգ) և խոլերա, ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն հանդիսանում: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր` ոչ պատշաճ դիահերձման դեպքում»
2. «դեռևս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որևէ փաստ»
Նաև պետք է նշեմ, որ Հայաստանում վարակակիրների թիվը դեռևս ամբողջ ծավալով բացահայտված չի և, հաշվի առնելով #կորոնավիրուսի անախտանիշ ընթացքը, բացառված չի, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն (օրինակ` ավտովթար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն), ուստի դիահերձողը չիմանալով կարող է դիահերձել #կորոնավիրուսով հիվանդ անձի և նույնիսկ չիմանալ այդ մասին:
Հաշվի առնելով այս ուղղեցույցային պնդումները և վարակակիրների իրական թվի անհայտ լինելու փաստը, ինձ համար մնում են անհասկանալի օրենքի այս փոփոխության շարժառիթները և օրենքի փոփոխության դերը վարակի տարածման դեմ պայքարի ընթացքում, ուստի չեմ կարծում, որ ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն և կծառայի իր նպատակին:
Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որը ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը