Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանը։
«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է համայքապետը։
Սարիբեկյանը հայտնել է, որ փորձաքննության արդյունքները եկել են, պարզվել է, որ կինը մահացել է ինֆարկտից։
Նա հայտնել է, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։ Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը