30 03 2020

Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է. Գևորգ Գրիգորյան

Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրել է․

«Հարգելի Պարետատուն,

այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը վստահի Ձեզ և Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությանը, ուստի հորդորում եմ չխախտել ճշտապահությունը և չուշացնել տեղեկատվությունը, քանզի դա հղի է լուրջ հետևանքներով, մասնավորապես ժողովրդի որոշ շերտերի վստահության կորստի և ժողովրդի անհանգստությունից առաջացող խուճապի հետևանքներով:

ժողովուրդը սրտատրոփ սպասում է տեղեկատվության թարմեցմանը Ձեր կողմից նշված ժամին` յուրաքանչյուր օր 11:00-ին:

Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է:

Գրառմանս անհրաժեշտությունը առաջացել է այս 20 րոպեի ընթացքում ստացած 10-ից ավելի զանգերի և բազմաթիվ նամակների ընթերցման արդյունքում:

#կորոնավիրուսի հաղթահարման անհրաժեշտ նախապայման է հանդիսանում փոխադարձ վստահության առկայությունը:
Մի սասանեք այդ վստահությունը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ