27 03 2020

Հստակ չէ կամ առհասարակ պարզ չէ քայլերի հերթականությունը․ փաստահավաք խումբ

Հստակ չէ կամ առհասարակ պարզ չէ քայլերի հերթականությունը․ փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրենք շարունակում են ստանալ բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ նոր կորոնավիրուսի համավարակի արդյունքում ստեղծված անորոշ վիճակի հետ կապված:

Հայտարարությունում նշվում է․

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը շարունակում է ստանալ բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ նոր կորոնավիրուսի համավարակի արդյունքում ստեղծված անորոշ վիճակի հետ կապված:

Այս պահին, դեռ չանդրադառնալով բազում սոցիալական հարցերին, արձանագրում ենք, որ ահազանգող քաղաքացիների հիմնական խնդիրներից է կատարյալ անորոշությունը՝ հիվանդության ախտանշանների դեպքում իրենց գործողությունների մասով: Հստակ չէ կամ առհասարակ պարզ չէ քայլերի հերթականությունը, թեստավորման հնարավորությունը և վայրը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման եղանակը:

Պարետատունը հաճախ պարզապես անհասանելի է, հետևաբար` հնարավոր չէ ստանալ սպառիչ պատասխաններ: Ցավոք, պարետատունը մինչ օրս չի ապահովել կապի արդյունավետ միջոց՝ այդ թվում Փաստահավաք խմբի համար:

Կոչ ենք անում պարետատանը գործել ավելի թափանցիկ և հստակ, ապահովել բնակչությանը հստակ ցուցումներով՝ հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, հստակ նշել, թե ո՛ր դեպքերում և որտե՛ղ մարդիկ կարող են դիմել ու անցնել թեստավորում և այլն:

Այս գործողություններն, ի թիվս այլոց, կբացառեն հիվանդության դեպքերը թաքցնելը, հետևապես համավարակի անվերահսկելի և լայն թափով տարածումը:

Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, Covid19armenia@»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ