26 03 2020

Ո՞ր դեպքերում է թույլատրելի մեքենայում երկուսից ավելի մարդկանց առկայությունը

Ո՞ր դեպքերում է թույլատրելի մեքենայում երկուսից ավելի մարդկանց առկայությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։

Այս առնչությամբ խնդիր կայանում է նրանում, որ վարորդներն ուղևորների փոխադրման  ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների  նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ