Բժիշկ Գևորգ Գրիգորյանը մարտի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է list.am կայքի հայտարարություններից մեկից լուսանկարը, որտեղ երևում է, որ կայքում վաճառում են COVID 19 վիրուսի ռապիդ թեստեր։
Ըստ հայտարարության՝ արդյունքը պարզ է դառնում 15 րոպեից, վաճառվում է Երևանի կենտրոնից, 10 հազար դրամով։
Հրապարակումից որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը