26 03 2020

Բուժում չստացող վարակակիրներին կտեղավորենք հյուրանոցներում. Նիկոլ Փաշինյան



Մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, և երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր: Այս մասին կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, մոտ քաղաքացիներ էլ մեկուսացված ռեժիմից դուրս են եկել, նրանց մոտ բացասական է եղել»:

Վարչապետի խոսքով, այսօրվա ընթացիկ խնդիրը, որոնք կան այս ոլորտում, հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիրն է. «Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, թեթև դեպքեր են, գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան պարոն Ավինյանի ու պարոն Թորոսյանի հետ ունեցանք քննարկում և որոշեցինք թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու մյուս կարիքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ