25 03 2020

Սասուն Միքայելյանն առաջարկում է Սուրբ Գեղարդը պտտել ՀՀ տարածքով

Սասուն Միքայելյանն առաջարկում է Սուրբ Գեղարդը պտտել ՀՀ տարածքով

ԱԺ-ում Կառավարութուն հարցուպատասխանի ժամանակ  իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց․

«Արցախյան ազատամարտում մարտական գործողություններն սկսելուց առաջ մեզ մոտ դիրքեր են եկել Պարգև Սրբազանը, Տեր Գրիգորը, Տեր Հովհաննեսը, որոնք օրհնել են, և մենք այդ հավատով մտել ենք մարտական գործողությունների մեջ: Ինչպես գիտենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Գիտենք, որ 1798 թ. վրաց թագավորը, Վրաստանում ժանտախտ տարածվելիս, դիմել է հայոց կաթողիկոսին, որ Գեղարդը շրջեն ամբողջ Վրաստանում: Դա մեծ օգուտ է տվել։

Մենք այսօրվա արհավիրքի դեմ հետագայում շատ փորձություններ պետք է անցնենք: Մեզ նաև հոգևոր սնունդ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի նորից և դիմակայի այս արհավիրքին: Ես առաջարկում եմ կաթողիկոսին խնդրանքով դիմել, որ Գեղարդը շրջի ՀՀ ամբողջ տարածքով, և մենք աշխարհին ապացուցենք, որ քրիստոնյա ենք և մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին»,- ասաց Սասուն Միքայելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ