24 03 2020

Նիկոլը սեփական կնգան չի կարում պահել կարանտինի տակ, ընկած հայ ազգին է կարանտին քարոզում․ Կիվիրյան

Նիկոլը սեփական կնգան չի կարում պահել կարանտինի տակ, ընկած հայ ազգին է կարանտին քարոզում․ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը շրջում է Երեւանի փողոցներում՝ իրազեկելու քաղաքացիներին, թե ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսից ու ինչպես պետք է մեկուսանալ։ Այսինքն հայ ազգին կորոնովիրուսից պաշտպանվելու մասին խելք է սովորեցնում մի մարդ, որը իր ու իր ամուսնու գործողությունների շնորհիվ երկու անգամ ընտանյոք հանդերձ կասկած են ունեցել, որ իրենք էլ են վարակված, ու դա հերքելու համար հա թեսթեր են վարեի տվել։

Դե թող ի սկզբանե ինքը խելք ունենար ու մեկուսանար, փոխանակ այն ժամանակ, երբ այդ վարակը տարածվել էր արշխարհով մեկ, վոյաժներ աներ Լատինական Ամերիկա, այդ թվում Բրազիալա, ու հետո մտածեր, թե այնտեղ վարակվել է, թե չէ կամ էլ ամուսնուն ասեր՝ փոխանակ այս խառը ժամանակ երկրի ռեսուրսները վատնես Իրանին կից Սյունիքում քո անձնական քաղաքական ամբիցիաները առաջ տանելու համար, զբաղվի երկրի տնտեսությամբ ու առողջապահական անվտնագությամբ։

Մարդը ընկած Սյունիքում վարակակրին քաղաքական քարոզի մեջ էր ներգրավել, հետո էլ ընտանիքով թռան Սևան, ու օրը մեջ երկրի համար այդքան կարևոր ու հազվագյուտ թեսթերն էին իրենց վրա վատնում։ Ընդ որում, ակնհայտ է չէ, որ նման պարագայում ոչ թե մեկ-երկու թեսթ է կիրառվել, այլ իրենց ողջ անվտանգության ու սպասարկման անձնակազմն էլ գումարած, տան հավաքարարներից սկսած։ Այսինքն թող մի հատ հրապարակեն, թե քանի հատ թեսթ են վարի տվել իրեն գործողությունների ու անգրագիտության շնորհիվ, նոր ընկնեն հայ ազգին նորից խելք սովորացնեն․․․

Նիկոլը սեփական կնգան չի կարում պահել կարանտինի տակ, ընկած հայ ազգին է կարանտին քարոզում։ Կնգանիցդ սկսի ինքնամեկուսացումը․․․

Աննա ջան, բայց կորոնովիրուսի դեմ տեղեկատվական բուկլետ բաժանելը որս ա։ Պինցետ ու տնական օղի բաժանեիր ժողովրդին, մարդդ ասում էր՝ դա է կորոնովիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը...

Հ․Գ․ Երկիրը կառավարելը ամեն բլոգերի խելքի բանը չէ։ Ցավոք դրանից մենակ նախիրը չի տուժելու․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ