Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին՝
22300612211100 (AMD),
22300110153200 (USD),
22300200153300 (EUR)
22300400153100 (RUR»,-ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը