ՌԴ-ն մարտի 23-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռոսավիացիային»:
Բացառություն կկազմեն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ մեկնող չվերթները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար կազմակերպվող չարտերային չվերթները:
Ռուսաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսով 367 մարդ է վարակվել, որից 16-ը՝ բուժվել, ավելի քան 52 000 մարդ հսկողության տակ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը