Վաղը կկայանա Վիեննա- Երեւան- Վիեննա առաջին չվերթը: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ «ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով»
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Միևնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը