Ավագանու նիստին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց, որ մետրոյի կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքներն այս տարի արդեն շոշափելի կլինեն:
Նա նշեց, որ Doppelmayr Seilbahnen GmbH ընկերությունը 3 տարբերակ է առաջարկել ճոպանուղու կառուցման նախագծի իրականացման համար, որից մեկը ընդունվել է, ուղարկվել է ֆինանսների նախարարություն և հավանություն ստացել: «Նախատեսվում է քննարկում անցկացնել Էկոնոմիկայի նախարարությունում: Եւ Նոր Նորքում ճոպանուղու կառուցման, եւ մետրոպոլիտենի կառուցման տեմպերը շատ լավն են: Այս տարի արդեն նախատեսվում է սկսել կամրջի կառուցումը` որպես Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծի մի մաս»,- նշել է Մեսչյանը:
Եթե մրցույթ հայտարարված լիներ, ապա, հաշվի առնելով նախագծերի մասշտաբները, դրանց մեկնարկը կհետաձգվեր եւս 1-1.5 տարով, ասաց Մեսչյանը;
«Պետք է հասկանալ, որ եթե խնդիրներ առաջանան, մասնավորապես` ժամկետների մասով, ապա պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Երեւանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը, այլ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են որոշումների կայացմանը», - եզրափակեց գլխավոր ճարտարապետը` չպարզաբանելով, թե որտեղից են մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված միջոցները` այն պայմաններում, երբ 2019-ին մայրաքաղաքային բյուջեն կատարվել է ընդամենը 70.5 տոկոսով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը