18 03 2020

5-րդ զորամիավորումում հանկարծակի ստուգումներ են իրականացվել

5-րդ զորամիավորումում հանկարծակի ստուգումներ են իրականացվել

Մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենատ Տ. Խաչատրյանի վերահսկողությամբ հանկարծակի ստուգումներ են իրականացվել 5-րդ զորամիավորումում:

ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի համակարգված գործողությունները:

Զորամիավորման և ենթակա զորամասերի անձնակազմերը զբաղեցրել են ելման շրջանները, համաձայն մարտական հաշվարկների՝ դուրս են բերվել սպառազինությունը և ռազմական տեխնիկան, իրականացվել է երթ դեպի նախորոշված շրջաններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ