Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:
Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել 012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով:
Հիշեցում. շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը