14 03 2020

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. ՏՄՊՊՀ

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. ՏՄՊՊՀ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և  պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների  պաշարների և գների մշտադիտարկումներ:

«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն  չկա: Միաժամանակ  տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և  հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ