Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը