Այն սպան, որ կանգնած է սահմանի վրա, ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի դիմաց հայտարարեց նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին, Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը:
«Քանզի երկրի ներսում կարող են սպային ջարդեն, փշրեն ու աշխարհով մեկ հայտարարել, թե մեր եմը խաղ չկա, ինչ ուզենանք, էն կենենք: Երեկվա դրությամբ ազատ են արձակել էն մարդուն, որը 100 տոկոս մասնակից է եղել դրան, որ գրուպավոյ չերթան: Դիմում եմ ձեզ Վերաքննիչ դատարանի դատավոր, հալալ է քոր կերած կաթին, որ դու կարաս սպային ջարդողին, եթե քո րոդու հետ լիներ դա, դու կազատեի՞ր: Արմեն Դանիելյան, քանի շուտ է, ուշքի արի: Եթե մինչեւ երկուշաբթի իմ պահանջը չկատարվեց, երկու նամակ կուղարկեմ, մեկը` Եվրոխուրհուրդ, մյուսը` Եվրոդատարան: Ու էդ նամակի մեջ այնպիսի փաստ կլինի, որ դուք կիմանաք դրա ձենը: Թուրքի լամուկը կըրնա ջարդե, ու հիմա ազատության մեջ վայելե»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը