Politik.am-ը գրում է.
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սույն թվականի մարտի 1-3-ը իմ հայրենիքի մի գեղատեսիլ անկյունում ընթանում է հայաստանյան ԼԳԲՏ համայնքի կոնֆերանսը։
Մարտի 1-ին Նիկոլը կանխեց բոլորիս մուտքը Ծաղկաձոր, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա։
Եղեք համարձակ»։
Մեր տեղեկություններով, մի շարք օրակարգային հարցերի քննարկումից բացի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները քննարկել են նաև առաջիկա հանրաքվեն։ Նրանք վստահություն են հայտնել, որ եթե ԱՅՈ-ն հաղթի, ապա կարճ ժամանակում իրենք կկարողանան առավել ամուր հիմքերի վրա պաշտպանել իրենց իրավունքները, մասնավորապես ամուսնության և երեխա որդեգրելու իրավունքները։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արգելված է միասեռ ամուսնություններն ու միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը։ Ըստ մասնագիտական շրջանակների իշխանությունների կողմից օրակարգ բերված Ստամբուլյան համաձայնագիրը հենց այս իրավունքներն է տալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը