ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր: Այս մասին նա ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ այցելեցինք զորամասեր.
առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»։
Արման Թաթոյանին Արցախում ուղեկցել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը