Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է «Գիրք նվիրելու օր»: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:
Ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին՝ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ: Այս օըը Հայաստանում Գրքին նվիրված տարբեր մնիջոցառումներ են անցկացվում: Ամբողջ երկրում անցկացվող տոնական միջոցառումների թվում են հանրային ընթերցումները, լուսաբանող և մշակութային ակցիաները, ընթերցողներ հետ հայ գրողների հանդիպումները:
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն` յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարաններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը