«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այո, մենք հավաքել էինք ստորագրություններ մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ակնհայտ է, որ «դատարանը» մերժելու է և որոշելու է Արմեն Թավադյանի մասով կալանքի երկարաձգում, որովհետև ներկայացված անձնական երաշխավորության ցանկում առկա չէ, ոչ վարչապետի և ոչ էլ Թավադյանի երբեմնի մտերիմ, ներկայումս ԱԺ փոխնախագահի ազգանունները:
Ես ասել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ, հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ: Այլ տարբերակ չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է չպայքարենք ապօրինությունների դեմ: Պայքարն է ծնում իրավունք, երբ չկա պայքար, չկա իրավունքի գերակայություն: Կանցնի, սա էլ կանցնի: Չենք կոտրվում: Չենք կոտրվելու:
Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են և շարունակում են մեզ աջակցել: Ազատությունը որևէ բռնապետական երկրում հենց այնպես չի տրվում, այն վաստակում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը