Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր անդամների կազմով գործում է արդեն երկու ամիս՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ից, որի գործունեությունը հիմնված է նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման նպատակով հայեցակարգի նախագծում եւ հանրային քննարկման նախաձեռնում։ Ավելի քան 70 գերատեսչություններից, կազմակերպություններից եւ անհատներից ստացվել են առաջարկներ, որը Հանձնաժողովի համար մեծ ներդրում է կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի համար։
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքից բխող հայտարարագրերի նոր ձեւանմուշների մշակում, որոնք հաստատվել են ՀՀ Կառավարությանն, 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, որի միջոցով բարելավվել է գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ հնարավոր խախտումների արձանագրման մեխանիզմը։
Միջազգային փորձագետների աջակցությամբ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակում, որը կկիրառվի 2020 թվականին ներկայացված հայտարարագրերի նկատմամբ։
Միջազգային գործընկերների աջակցությամբ պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում, որը թիրախավորում է ներքին ընթացակարգերի, իրավական խնդիրների բացերը, ինչպես նաեւ քաղաքացուն հասանելի ծառայության որակն ու արդյունավետությունը։
Հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակում, որը առաջիկայում՝ մարտ ամսին կվերաջնականացվի եվրոպական փորձի ուսումնասիրման արդյունքներով։
Հանրային ծառայողի վարքագծի կանոնագրքի մշակում, որի համար մոտ 35 գերատեսչությունից հավաքագրվել եւ ուսումնասիրվել են վարքագծի գործող կանոնները։
Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, անհամատեղելիության պահանջների, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ քննարկվել է 8 դիմում եւ հարուցվել է 2 վարույթ, այդ թվում նաեւ վարույթ է հարուցվել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա,
Հանձնաժողովի գործունեության հետ առավելապես առնչվող մի շարք օրենքների փոփոխությունների վերաբերյալ կարծիքի ներկայացում՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի փոփոխություն, «Դատական օրենսգրքի» եւ հարակից 12 օրենքների փոփոխության վերաբերյալ, որի միջոցով չեզոքացվում են Հանձնաժողովի գործունեության հնարավոր խոչընդոտները։
Անհատներից եւ տարբեր մարմիններից հասցեագրված ավելի քան 20 դիմումի արձագանք։
Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձեւավորում։
Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՏԻՄ համակարգում քաղաքական բարեվարքության եւ էթիկայի աշխատանքային խմբում ներգրավածություն, որի արդյունքում նախատեսվում է կատարելագործել վարքագծի կաոննները։
Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի միջոցով կխթանվի Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։
Հանձնաժողովը զուգահեռաբար զբաղված է կառուցվածքային ձեւավորման եւ կայացման գործընթացով, որը ներառում է շենքային պայմանների կարգավորումը, գույքի ձեռքբերման գործընթացի համակարգումը, կանոնադրության եւ կառուցվածքի մշակումը, աշխատակազմի պաշտոնների նկարագրությունների կազմումը, աշխատակազմի համալրման նպատակով մրցութային հարցաշարերի մշակումը, կադրերի ներգրավումը եւ այլն։
Իր գործունեության իրականացման շրջանակներում Հանձնաժողովը բաց է եւ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը համարում են առաջնային, ունեն առարկայական առաջարկներ, այդ թվում նաեւ նորարարական մոտեցումներներ եւ մեթոդաբանություն կոռուպցիան մեր իրականությունից արմատախիլ անելու համար։
Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով։ ՀՀ Կառավարության որոշմամբ Հանձնաժողովին հատկացված տարածքը դեռ շահագործման պատրաստ չէ, որի պատճառով աշխատակազմն ամբողջ ծավալով դեռեւս չի ձեւավորվել։
Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը