10 02 2020

7 օրում Հայաստանում գրանցվել է 224 արտակարգ դեպք

7 օրում Հայաստանում գրանցվել է 224 արտակարգ դեպք

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 123 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 14 դեպք, տուժել է 64 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 522 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 213 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ