31 01 2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միաձուլվում է մեկ ուրիշ բժշկական հաստատության. Նախարար



ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը չի փակվում. այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այն պարզապես միաձուլվում է մեկ ուրիշ պետական բժշկական  հաստատության հետ: Այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում, որովհետև ՁԻԱՀ-ը ժամանակին՝ 40-50 տարի առաջ, երբ հայտնաբերվել է, անհրաժեշտություն է ունեցել առանձին հաստատության կողմից կառավարվելու, բուժվելու, հսկվելու, սակայան գիտության ձեռքբերումները և միջազգային մոտեցումներն այդ հիվանդության հարցում բերել են նրան, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի  ընդհանուր առողջապահական համակարգի մեջ»:

Նախարարը նաև ընդգծեց, որ բժշկական հաստատությունում որևէ ֆունկցիայի կամ  բժշակական անձնակազմի կրճատում չի լինի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ