Ինչ պետք է իմանալ բյուջետային ավիաընկերության ծառայություններից օգտվելիս։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ կառավարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խնդիրներ էին առաջացել Ryanair ավիաընկերության` Միլան-Երևան չվերթի ժամանակ:
Ըստ Passenger.am կայքի տեղեկությունների` մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման-գրանցման հարցում։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, ըստ աղբյուրի, հաշվառումն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից:
Կանոնակարգված չի եղել Ամման և Երևան մեկնող ուղևորների հոսքը, ինչը ժամանակ է խլել, արդյունքում ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել: Մոտ 50 ուղևոր մնացել է Միլանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը