28  01  2020

Բակո Սահակյանը Պարգև սրբազանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Բակո Սահակյանը Պարգև սրբազանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ