Եթե մինչ այս գիտեինք, թե առողջապահության նախարարության պարգևավճարները կազմել են 65 մլն դրամ, ապա իրական թիվը պարզվեց 185 մլն դրամ է: Այս մասին Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Խաչատրյանը համեմատական անցկացրեց Ուկրաինայի հետ, որտեղ նախագահը հրաման է արձակել, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը նվազեցնեն և համահավասարեցվեն տվյալ ոլորտի մասնագետների աշխատավարձերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը