16 01 2020

Տորթ, ծաղիկներ, շամպայն․․․ Նարեկ Մալյանը՝ հոբելյանական հարցաքննությանը



ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ով պայքար է հայտարարել Հայաստանում սորոսականների դեմ, վերջին մեկ տարվա ընթացքում 100-րդ անգամ քննչական կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ ՔԿ բակում հնչում էր «Իմ ծնունդն է այսօր» երգը։

Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ թե ինչ գործի շրջանակում են իրեն հրավիրել կոմիտե․ «Տրամադրությունս շատ բարձր է։ Ուղիղ մեկ տարվա մեջ 100-րդ անգամ հրավիրվում եմ հարցաքննության։ Սորոսականները տարբեր կեղծ, սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, սակայն դրանցից որևէ մեկին ընթացք չի տրվում, քանի որ դրանք սուտ ու կեղծ տեղեկություններ են իրեն մեջ պարունակում»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ