«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյա էջում գրում է․
«Նիկո'լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս։
Ոստիկանության Կենտրոնի բաժնի միլպետը էնպես շպրտեց հեռախոսս, որ հենց իր աշխատողները սարսափահար էղան։
Հիմա հարց. որպես սելֆիի եզակի մասնագետ են թողել քո մոտ քննության ընթացքում հեռախոսը մնա՞, թե` պիտի զանգես տիրոջդ հարցնես ի՞նչ գրես, էդ նպատակով ա հեռախոսս մոտդ` քննչականում, հա, կոմիտե բառի մեջ տառ ես բաց թողել, ուղղի»:
Հիշեցնենք, որ վարչապետին կանչել են քննչական, որտեղից նա հարցաքննության ընթացքում արված սելֆի է հրապարակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը