14 01 2020

Զգացեք «ժողովրդի իշխանության» սերն ու թավիշը ձեր մաշկի վրա․ Միհրդատ Մադաթյան

Զգացեք «ժողովրդի իշխանության» սերն ու թավիշը ձեր մաշկի վրա․ Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է․

«Տիկնայք և Պարոնայք

Ինչ անում են՝ Ձեզ համար են անում։

Մարալիկի ծննդատնից հետո հայտնի դարձավ Աչաջրի ծննդատան իսկ այսօր արդեն Եղվարդի ծննդատան փակման փաստը, որը կառավարությունը ներկայացնում է որպես օպտիմիզացիա։

Մի փոքր պարզ թվաբանություն՝ այս ծննդատներից յուրաքանչյուրի տարեկան բյուջեն, կազմում է 18 մլն դրամ։

Վարչապետի մեքենայի ձեռքբերումը մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 260 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների 5 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։

Վարչապետի ապրելավայրի վերանորոգումը, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 960 մլն դրամ, այսինքն այս 3 ծննդատների մոտ 18 տարվա ֆինանսավորումը միաժամանակ։

Մարիամ Փաշինյանի մեքենան, մեր պետական բյուջեի վրա նստել է մոտ 13 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 9 ամսվա ֆինանսավորումը։

Արսեն Թորոսյանի պարգևավճարները 2019 թվականին կազմել է 15 մլն դրամ, այսինքն այդ ծննդատներից մեկի մոտ 10 ամսվա ֆինանսավորումը։

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի վերջերս պատվերով տպագրված և վարչապետին PR արած գովազդը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ, ինչը այս ծննդատներից մեկի 4 ամսվա ֆինանսավորումն է։

Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ սակայն սա կարծում եմ բավարար է՝ հաշվի առնելով, որ այս ծննդատներից յուրաքանչյուրում աշխատում և իրենց ընտանիքների օրվա հացի հարցն են հոգում 12 և ավել բուժաշխատողներ, այս ծննդատներից յուրաքանչյուրում, տարեկան ծնվում է 100-150 ՀԱՅ ՄԱՐԴ։ Ապագա զինվոր, քաղաքացի, ծննդաբերում է հայ կին՝ ծննդկան, ով այսօր պետք է 40-50 կմ ճանապարհ անցնի հասնելու համար մոտակա ծննդատուն և միգուցե ծննդաբերի ճանապարհին...

Եվ այս մարդիկ ապօրինի կալանավորել և պատանդ են պահում մի մարդու, ում նախագահության օրոք, 1998-2008 թթ.՝- նորացված բժշկական կենտրոնների և ընտանեկան բժշկության գրասենյակների ընդհանուր թիվը կազմել է 147, որոնցից 68-ը վերանորոգվել են և 79-ը նոր է կառուցվել։- 0-15 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձել է պետպատվերի շրջանակներում։Այս շարքը նույնպես շարունակելի է...

Բայց դա կարևոր չէ։ Կարևորը՝ Փաշինյան ընտանիքի բարեկեցությունն է։

Ձեր համար է արվում ժողովուրդ, ինչո՞ւ եք զայրացել ու փողոց փակում։

Զգացեք «ժողովրդի իշխանության» ՍԵՐՆ Ու ԹԱՎԻՇԸ Ձեր մաշկի վրա։#դըմփ_դըմփ_հոպպլա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ