13 01 2020

Ryanair–ի առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» կիրականացվեն ուշացումներով

Ryanair–ի առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» կիրականացվեն ուշացումներով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Իտալիայում հունվարի 14-ին նախատեսված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվելու են, իսկ գործադուլի ընթացքում իտալական Հռոմ և Միլան քաղաքներից Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացվեն ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: Կոմիտեն հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին:

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին:

Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ