ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն անդրադարձել է Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին:
«Երկարատև երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել է պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Անցած տարի էլ այրվեցին Ամազոնի և Սիբիրի անտառների մի մասը։ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը, ցավոք․․․»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը