05 01 2020

Համացանցը բուռն քննարկում-ծաղրում է ԱԱԾ տարածած տեսանյութը

Համացանցը բուռն քննարկում-ծաղրում է ԱԱԾ տարածած տեսանյութը

Սոցցանցերում հասարակական-քաղաքական գործիչները շարունակում են քննարկել վերջին օրերի կարևորագույն իրադարձությունը տարածաշրջանում՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ Սուլեյմանիի սպանությունը և դրա հետ առնչվող տեղեկությունները, մասնավորապես՝ ԱԱԾ-ի կողմից կեղծ օգտատիրոջ ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ ՀՀ իշխանությունները հերքել էին տեղեկությունը, իսկ ԱԱԾ-ն՝ ձերբակալել ֆեյք էջի օգտատիրոջը։ Համացանցում ակտիվորեն քննարկում և հեգնում են ԱԱԾ հրապարակած տեսանյութը։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տիկնայք և Պարոնայք

"Հավաստի աղբյուրները" տեղեկացնում են, որ Դոնալդ Թրամպը, գեներալ Սուլեյմանիի սպանության մասին տրված հարցին պատասխանելով, հիմնավորել է, ասելով, որ արել է այն պատճառով, որ համարում է, թե Ռոբերտ Քոչարյանը անարդար է բանտարկված... )))))

P.S. Հարգարժան Ֆեյք կառավարություն, տեքստը, որ գրում տալիս եք, որ կարդան, մի փոքր տրամաբանության սահմաններում տվեք, որ չնմանվի ծաղրանկարի...

P.P.S. ԱԲԵՐ էսքա՞ն եք վախենում, չէ չէ, ՍԱՐՍԱՓՈւՄ ՀՀ Երկրորդ նախագահից... ))))))))))»։

 

Վազգեն Սաղաթելյանը գրում է․

«Լուրջ եմ ասում սենց բան չկա։

Ասում ա գտնում եմ, որ Քոչարյանի կալանքը անարդար ա դրա համար եմ կեղծ նյութեր տարածում։ Վերջում պիտի գոռար ԾԾՄԲԱԹԹՈՒ որ սաղ ընկներ տեղը ? Դուք հո դեբիլ չեք արա, էս ինչ էժան կրկես ա։ Լավ ա չեք ասում, որ համ էլ Հրայր Թովմասյանի սանիկն ա։

Հ.Գ. Дебилы

Հ.Հ.Գ. Бля»։

Լրագրող Ագնեսա Խամոանը գրում է․

«ԱԱԾ-ին, ակնհայտորեն, լավ սցենարիստ է պետք»։

Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին գրում է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արտանիսի գլխից հնչեցված խաղաղության կոչից հետո հայտարարել է, որ ինքը հրամայել է սպանել իրանցի գեներալին, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Նախագահ Թրամփը ներողություն է խնդրել Իրանի մեծ բարեկամ Նիկոլ Փաշինյանից»։

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրում է․

«ԱԱԾ (Նիկոլ Փաշինյանի կայֆերի սպասարկման սրահ)

Հիմա լրիվ հասկանում եմ ինչ նկատի ուներ Վանեցյանը, երբ խոսում էր սպայական պատվի ու Նիկոլի հետ աշխատելու անհամադրելիության մասին: Դուք զգո՞ւմ եք ԱԱԾ-ին ինչ ա սարքել Նիկոլը, դառել են «մի մեշոկ գողցող» բռնողներ, քաղաքական հայտարարություն են անում թե բա «շեֆի ռեյտինգը զաշկալիվայետ», հիմա էլ էս մյուս էժան գործին ա լծել` թե բա համապատասխան հոդվածով քրեական գործ, Քոչարյանին էի սատարում դրա համար տենց լուրեր եմ տարածել: Այ քեզ բաաաաան, դուք ձեզ գոնե հարգում ե՞ք ԱԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ աշխատակիցներ, թե, որ պետք լինի Լարիսի արևով էլ կերդվեք մենակ շեֆն ասի` «օք»: Էս ինչ օրն եք ընկել տղերք, արդեն խնդալու չի!!!»։

Արթուր Թովմասյանը գրում է․

«Բա իմացաք ի՞նչ եղավ,Ռոբերտ Քոչարյան ա ծակել Տիտանիկ նավը ու Լենինի վրա մահափորձ կազմակերպել: Տղերք բա արժեր էս Սուրբ օրով սենց անտաղանդ ֆիլմ նկարել, թողեիք Սուրբ Ծնունդը նշեինք»։

 

ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ևս անդրադարձել է ԱԱԾ տեսանյութին։ Նա գրում է․

«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության(altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։

P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»։

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Միայն ի՞մ մոտ է տպավորություն, որ եթե երթուղային տաքսիի գրպանահատ բռնեն, ասելու է, որ սատարում է Քոչարյանին և դրանից ելնելով գողություն է անում։Փաստորեն 2016թ. գործող ֆեյքին բռնելու համար պահանջվեց մի քանի ժամ։ Շատ կիրթ էլ տղա է, տեքստը ոնց գրել են՝ տենց էլ կարդում է։Դուք փաստորեն Քոչարյանից ոչ թե վախենում եք, այլ սարսափում։ Ես ամենայն անկեղծությամբ ձեզ հասկանում եմ՝ ՃԻՇՏ ԵՔ ԱՆՈՒՄ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ