26 12 2019

Սպառողին մոլորեցնում են․ Ռուբեն Հայթյան



Հացաբուլկեղենի ոլորտում միակ խնդիրն այն է, որ փոքր խանութներում չի նշվում հացի որակը, թե ինչ ալյուրից է պատրաստված, միայն նշվում է հացի արժեքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը։

«Կան ալյուրի տարբեր տեսակներ՝ բարձր, թեփախառն և այլն, իսկ խանություն երբևէ չեք տեսնի հաց, որի վրա նշվի՝ երկրորդ տեսակի ալյուրից պատրաստված հաց, միայն գինն է գրվում։ Ընդ որում պետք է նշվի նաև խոնավությունը։ Եթե սահմանված 45% խոնավությունից 1% շեղվեն, դա հացի քաշի 3 անգամ աճ կբերի, բացի այդ խոնավությունը վատ հետևանք է թողնում մեր ստամոքսների վրա»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ