03 09 2023

Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր

Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր

Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են. 

«Հարգելի հողօգտագործողնե՜ր հանրապետությունում  ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով ,կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ  մշակման չի  ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։Դա կախված է,նրանից, թե որքանով  հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն  հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա ,սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով  վերահսկել ալրաղացների աշխատանքը։

Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը  վաճառել  հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր  առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք  դուրս գալ միայն բոլորիս  միասնականության շնորհիվ»։ 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ