Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Սա ի՞նչ վիճակ է...
Հավանաբար չզարմանանք, եթե շատ մոտ ապագայում հայհոյանքներ և անեծքներ կարդանք ու լսենք Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Գրիգոր Լուսավորչի, Կոմիտաս վարդապետի, կամ Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի հասցեին: Իհարկե` Հովհաննես Թումանյանին, Վիկտոր Համբարձումյանին և Շառլ Ազնավուրին հայհոյելուց հետո: Բոլոր մեծերին չթվարկեմ:
Անշուշտ միայն մի դեպքում կհայհոյեն ու կանիծեն մեր մեծերին` եթե նրանց ժառանգներից, կամ ժառանգների մտերիմներից մեկը իրեն թույլ տա որևէ արտահայտություն, որն անընդունելի է այս պատահականների համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը