24 12 2019

Ռեալ լծակներ ֆեյքերի դեմ չկան. Սամվել Մարտիրոսյան



Շատ բարդ է ֆեյքերի դեմ ինչ-որ բան անելը, միակ տարբերակը մարդկանց կրթելն է: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Ռեալ լծակներ ֆեյքերի դեմ չկան, կան ինչ-որ բաներ, որ կարող են իրենց աշխատանքը մինիմիզացնել»:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում սովորական օգտատերերի անվտանգությանը, մեր հյուրը նշեց, որ առաջին նախապայմաններից մեկը, բոլոր կայքերում նույն գաղտնաբառը չօգտագործելն է, դրանք պետք է իրարից տարբեր լինեն: Փորձագետը ընդգծում է նաև, որ պետք չէ բացել այն նամակները, որոնք ուղարկվում են ֆեյսբուքի անունից և նշում, թե դուք նվեր եք շահել:

Իսկ հարցին, թե այս ոլորտում ի՞նչ քայլեր են արվում տեղեկատվական անվտանգության հարցում, Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Պետությունը միշտ ցանկություն ունի ինչ-որ կարգավուրումներ մտցնելու, դա պետականորեն բնազդ է: Եվ IT ոլորտը այն ոլորտն է որտեղ պետք է թողնես աշխատեն, չխանգարես և պահանջվում է օրենսդարկան դաշտն արագ փոխել: Մեր օրենսդրությունը նկարագրում է 20-րդ դար, էն էլ առաջին կեսը, մեզ պետք է 21-րդ դարի: Պետք է ավելի արագ աշխատել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ