23 12 2019

Քաղաքացիները մեծագույն խնդիրը համարում են գործազրկությունը. հարցում

Քաղաքացիները մեծագույն խնդիրը համարում են գործազրկությունը. հարցում

«Gallup International Association»-ն ամփոփել է նոյեմբերին ՀՀ բոլոր վարչական շրջաններում, 10 մարզերում, մարզկենտրոններում ու գյուղերում անցկացված 1517 հարցումների արդյունքները:

Երևանից հարցմանը մասնակցածների թիվը կազմում է 33, մարզերից՝ 67 տոկոս:

Հարցմանն՝ արդյոք գոհ են իրենց կյանքից  20.7 տոկոսը պատասխանել է՝ լիովին գոհ է, 57.5 տոկոսն՝ ավելի շուտ գոհ է, 10.5 տոկոսն էլ ասել է, որ ընդհանրապես բավարարված չէ:

Տվյալ պահին իրենց ընտանիքի նյութական տնտեսական ապահովվածությունը շատ լավ գնահատել է հարցվածների 5 տոկոսը, լավ՝ 22.9 տոկոսը, միջին՝ 59.3 տոկոսը:

Հարցվածների 2.8 տոկոսը ՀՀ ներկա տնտեսական վիճակը գնահատել է շատ լավ, 16.3 տոկոսը՝ լավ, 54 տոկոսը՝ միջին:

Հարցվածների 20.1 տոկոսը նշել է, որ մեկ տարի անց ներկայի համեմատ ավելի լավ կապրի, 41.9 տոկոսը՝ որոշ չափով լավ, 4.5 տոկոսը՝ որոշ չափով վատ, իսկ 2.4 տոկոսը զգալիորեն վատ:

Ընդդիմության գործունեությանը հավանություն է տվել քաղաքացիների 25.5 տոկոսը, բացասական է գնահատել՝ 61.2, ԱԺ-ի աշխատանքները դրական է գնահատել 43.1 տոկոսը, կառավարության աշխատանքը՝  54.9 տոկոսը, նախագահինը՝ 83 տոկոսը, իսկ վարչապետի գործունեությունը հավանության է արժանացրել հարցվածների 83.2 տոկոսը:

Առկա ամենակարևոր երեք խնդիրներն առանձնացնելով՝ քաղաքացիների 34.1 տոկոսը նշել է գործազրկություն, նույնքան տոկոսը՝ ցածր թոշակներ, 32.8 տոկոսը՝ տնտեսական վիճակը,  24.1 տոկոսը՝ ԼՂ խնդիրը, 15.2 տոկոսը՝ կրթական համակարգի վատ վիճակը, 10.3-ը՝ առողջապահական վատ վիճակը, 7.7 տոկոսն՝ արտագաղթը, 7.4 տոկոսն՝ արտաքին քաղաքականության ու պաշտպանության խնդիրը, 7.2 տոկոսը՝ գնաճն ու ինֆլացիան, 7 տոկոսը՝ կոռուպցիան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ