Դեկտեմբերի 21-ին Երևանի գլխավոր տոնածառը ներկայացավ իր բնակիչներին ու քաղաքի հյուրերին: Երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Տոնական երեկոն ուղեկցվեց բեմադրված մյուզիքլով ու գեղեցիկ շոու ծրագրով:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ:
Ներկայացնում ենք միջոցառումից լավագույն լուսանկարները՝ Photolure News Agency, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը