«ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․
«Սկանդալ ԱԺ-ում: Հենց հիմա:
իմ տեղեկություններով՝ իմ էջում այս լուսանկարի հրապարակումից հուզված Լարիսա Մինասյանը հանձնարարել է ԱԺ տարածքում գտնվող սորոսական Ռեստարտ խուլիգանախմբի անդամներին պարզել, թե ով է նկարել և ինձ փոխանցել լուսանկարը: Սորոսական Ռեստարտ խուլիգանախումբը տիրուհուն հաճոյանալու նպատակով փորձել է ԱԺ դահլիճում ներկաների հետ ընդմիջման ընթացքում «ռազբոռկա» սկսել, ինչի արդյունքում անվտանգության աշխատակիցները հեռացրել են սորոսական խուլիգանախմբին ԱԺ տարածքից, սակայն սորոսականները դիմել են ԱԺ փոխխնախագահ Լենա Նազարյանին, ով սորոսական խուլիգանախմբին վերադարձրել է ԱԺ քննարկումների դահլիճ...
Հիշեցնեմ, որ Ռեստարտ խուլիգանախմբի անդամների նկատմամբ գործում է խափանման միջոց:#սորոսի_վաստակներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը