20 12 2019

Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունը հատուկ ծառայությունները որակում են որպես ահաբեկչություն

Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունը հատուկ ծառայությունները որակում են որպես ահաբեկչություն

Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնց բուժօգնություն է ցուցադրվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ առողջապահության նախարարության տվյալները:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, անհայտ անձը կրակ էր բացել փողոցի թիվ 12 տան մոտակայքում: Ավելի ուշ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անվտանգության ծառայության մեկ աշխատակից է զոհվել:

Ведомости-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Կուզնեցկի մոստ 23 հասցեում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության շենքի ընդունարանի մոտ: Երեք անհայտ անձինք ներխուժել են տարածք և կրակ բացել: Փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկին հաջողվել է դուրս վազել փողոց, որտեղից շարունակել է կրակել, ինչի հետևանքով էլ զոհվել է ընդունարանի դիմաց հերթապահող աշխատակիցը:

Հրաձգությունը շարունակվել է, որի ընթացքում հարձակման երրորդ մասնակիցը ևս սպանվել է:

Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնում են, որ ՌԴ հատուկ ծառայությունները կատարվածը որակում են որպես ահաբեկչություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ