19 12 2019

«Մեդիա պաշտպանը» Անդրանիկ Քոչարյանին կոչ է անում հարգել լրագրողներին

«Մեդիա պաշտպանը» Անդրանիկ Քոչարյանին կոչ է անում հարգել լրագրողներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, անհարգալից է արտահատվել լրագրողներ Աննա Իսրայելյանի և Սաթիկ Սեյրանյանի հասցեին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում, լրագրողների հանդեպ հարգալից լինել ու նրանց անունները անհարկի չօգտագործել: Լրագրողներն իրենց մասնագիտական պատականություններն են կատարել, հնչեցրած որակումները կանանց հասցեին հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյային:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում կանանց հանդեպ ընդգծվան ագրեսիայով ու անհանդուրժողականությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ