19 12 2019

Դավիթ Սանասարյանը «շառ» էր անում երեխայի ծնողի նկատմամբ․ Նարեկ Մալյան

Դավիթ Սանասարյանը «շառ» էր անում երեխայի ծնողի նկատմամբ․ Նարեկ Մալյան

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է  ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկվելուն և այդ հարցով քրգործին։

«Դանիել Իոաննիսյանը Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի դեպքի մասին մի շարք հարցեր էր գրել. տեղեկացնեմ՝ Դանիել ջան, քննությունը դեպքը պարզել է, այո,  Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխային, այո,  չի օգնել որևէ հարցում, և այո, նա «շառ» էր անում երեխայի ծնողի նկատմամբ։ Երախային միջին մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ինչ-որ առեղծվածային կերպով նրան որպես հիվանդ չեն գրանցել, չնայած՝ բուժում են նշանակել, որից հետո երեխան այլ հիվանդանոց է տեղափոխվել։

«Սանասարյան Դավիթը հերթական անգամ ստում էր։ Մենք մի պատկեր ենք ստանում, որ երեխային Դավիթ Սանասարյանն է վրաերթի ենթարկել և պարտավորվածություն  չի զգացել, փորձել է կեղծ և սուտ մատնություն անել երեխայի ծնողի նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ