18 12 2019

Մեխանիզմ է մշակվում, որ վերահսկելի լինի հնդիկների մուտքը Հայաստան․ Իրինա Դավթյան



«Հնդիկներ մեծ մասը կացություն են ստանում ուսանելու և աշխատելու հիմքով․ «Ցանկացած օտարերկրյա քաղաքացի, որ գտնվում է  մեր երկրում, նա միգրանտ է։ Նա կարող է ունենալ տարբեր կարգավիճակներ՝ փախստական, աշխատանքային միգրանտ։ Հիմա հնդիկների պարագայում իրենց մեծ մասը կացություն են ստանում ուսանելու հիմքով, մյուս մասը ստանում են աշխատելու հիմքով։ Հիմա գործում է այնպիսի մեխանիզմ, որ իրենք պետք է  անպայման ստանան աշխատանքի թույլտվություն, նոր կարողանան աշխատել, այդ մեխանիզմը ներկայումս վերանայվում է և այնպիսի կարգավորումներ են մտցվելու, որ շատ ավելի վերահսկելի լինի, ոչ միայն հնդիկների այլ նաև ՀՀ-ում աշխատող ցանկացած օտարերկրյա քաղաքացու մուտքը, կացությունը և այն ռիսկերը, որի մասին մենք շատ մտահոգվում ենք այդ ռիսկերը լինեն վերահսկելի և կարգավորելի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ