18 12 2019

Հովհաննես Սուքիասյանի որդին դեմ է հոր սպանողի վաղաժամ ազատմանը



1991 թվականին Աշտարակի շրջանի ղեկավար Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը, դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հոր սպանողները, ովքեր դատապարտվել էին ցմահ ազատազրկման, հիմա հնարավոր է վաղաժամ ազատ արձակվեն, ինչին իրենք դեմ են:

«Շրջկոմի ղեկավարի պաշտոնում հայրս փոխարինել է այն ժամանակ իշխանություն ՀՀՇ-ական թեկնածուի: Կառավարման առաջին օրվանից երկրի բարձրագույն իշխանությունների կողմից ենթարկվել է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հարստահարման, որպեսզի հրաժարական տա, քանի որ ՀՀՇ-ական վերնախավն Աշտարակի շրջանում ոչինչ չէր կարողանում անել»,- նշեց Թադևոս Սուքիասյանը և հավելեց, որ հոր իշխանություններին հաճո չլինելն է պատճառ եղել, որ1992 թվականին սպանվել է Վանո Սիրադեղյանի ղեկավարությամբ գործող բանդայի կողմից:

Այսօր արդեն, ինչպես նշեց բանախոսը՝ հնարավոր է, որ սպանություններ իրականացնողներին վաղաժամկետ ազատեն. «Եթե մեր երկրի արդարադատությունն իրականացնող որևէ մարմին իր վրա պատասխանատվություն վերցնի նման հանցագործներին ազատ արձակելու, ես կհասնեմ մինչև եվրոդատարան: Չի կարող հասարակության համար վտանագաավոր մարդն ազատ արձակվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ