16 12 2019

Ոստիկանությունը հորդորում է Ամանորի գիշերը պահպանել անվտանգության կանոնները

Ոստիկանությունը հորդորում է Ամանորի գիշերը պահպանել անվտանգության կանոնները

Ոստիկանությունը հայտնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պահպանել անվտանգության կանոնները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամերին՝ ժամը 23:00-ից 7:00-ն։ Վերոհիշյալ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ